Խոսք ունեմ թե՛ հայ մարդկանց, և թե՛ հայ հոգևորականներին:
Խնդրում եմ տարածել:
Քաղաքական օրակարգը մեկն է և կարիք ունի հայ մարդու մեկ հասարակ պատասխանի: Դու որտեղ ե՞ս, 1700-ամյա ՀԱՅ Առաքելական Սուրբ Եկեղեցու մե՞ջ, որտեղ մկրտվել ես, կրում ես հայի գեն, կերպ և ունես Պատմական Հայաստանի ինստիտուցիոնալ հիշողություն, արժեք ու պատիվ, թե՞ Փաշինյան Նիկոլ Վովայի 7 տարեկան տարբեր գույներ, կերպեր, պատվերներ, կարմիր գծեր հատած ու խորացրած «իրական հայաստանի» մեջ: Սա է քաղաքական բովանդակային օրակարգը՝ իր պատասխանով: Կա՛մ էստեղ ես, կա՛մ՝ էնտեղ: Գծեք ձեր ջրբաժանը: Մնացյալը երկրորդային է և տեխնիկայի հարց:
Սիրելի հոգևորականներ, ի պաշտպանություն ձեզ, ձեր կողքին և Մայր Աթոռի մեջ լինելու համար օդ ու ջրի պես պետք է ձեր բոլորի հավաքական, եթե կուզեք՝ անհատական ձիգ, հստակ կոչն ու համախմբան ուղերձը և ձեր պատրաստակամության ցուցադրությունը ձեր հավատավոր ժողովրդին: Դուք բոլորդ եք «Մեր Տան» պաշտպանության դռնապանը: Վտանգը արդեն դարանակալել է Մայր Աթոռի արվարձաններում և սպասում է հարձակման հրամանի: Մայր Աթոռում պաշտպանության՝ կուզեք հրամանատարները, կուզեք առաջնորդները մենք չենք կարող լինել, մենք կարող ենք լինել ձեր զինվորը: Եթե եկեղեցու զանգ պետք է հնչի, պետք է հնչեն Հայաստանի բոլոր, անխտիր բոլոր եկեղեցիների զանգերը միաժամանակ և անընդմեջ՝ Մայր Աթոռից մինչև ամենախուլ գյուղի զանգ ունեցող մատուռի զանգը: Միայն տոտալ և ամբողջական ահազանգի և այդ ահազանգը ընդունելու և ամբողջ ծավալով մարտահրավերին ու վտանգին դիմակայելու և թույլ չտալու պարագայում կհասնեք նրան, որ ձեր հավատավոր հոտը ամբողջությամբ և ձիգ կանգնի ի պաշտպանություն ձեզ, վստահ լինելով, որ աննահանջ եք լինելու,պինդ եք լինելու, ներսում ամուր եք լինելու և միաբան:
Հավատացեք, որ ձեր խոհեմությունն ու զսպվածությունը ոչ մեր կողմից, բայց այս իշխանության կողմից ընկալվում է որպես թուլություն և խոցելիություն: Նրանք վայրի քաղաքական են, անայլընտրանք: Լայն պաշտպանական գծի ստեղծման համար այս ինֆորմացիոն հասարակության հետ պետք է աշխատել ոչ թե ավանդական և ոչ օպերատիվ միջոցներով , այլ հանդուգն, վստահ, վճռական, եթե կուզեք՝ PR և նախահարձակ միջոցներով: Սա է անհրաժեշտ պերմանենտ պաշտպանությունից հակահարձակման անցնելու համար:
Պատկերավոր ասած՝ խնդրում եմ այլևս միայն Էջմիածնում զանգեր չհնչեցնել, դրանք ոչ Երևանում և ոչ էլ որևէ այլ հեռավոր գյուղում կամ շրջանում լսելի չեն և ավելի շատ նման են հնչեցնենք հնչեցնելու համարի, քան իրական պաշտպանության անհրաժեշտության կարիքի և կոչի:
P.S. Նա առաջնորդում է պղծությունը՝ դա ներկայացնելով որպես ազատագրում: Դուք առաջնորդեք ազատագրումը պղծությունից Աստծո Տանը: Դա արեք բաց, հանդուգն, ուղիղ և կոնկրետ, և ձեր հավատավորները կլսեն ձեզ:
ՎԵՐՋՆԱԽԱՂ:
Վլադիմիր Մարտիրոսյան